News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները, ինչ-ինչ շահերից ելնելով ժամանակ առ ժամանակ փոխում են հայոց Եղեռնի միջազգային ճանաչման վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Նույն կերպ վարվում են Ջավախքի հարցում։ Այս մասին հուլիսի 1-ին խոսել է «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին։

«Մենք Սահակաշվիլու այցի հետ ոչ մի հույս չենք կապել եւ միշտ ասել ենք, որ Ջավախքի հարցը կտուժի, եթե այն լուծվի Հայաստան-Վրաստան հարաբերությունների շրջանակներում»,-ասել է Արծրունին՝ հավելելով, թե այս հարցը միջազգային բնույթի է եւ ողջ հայության խնդիրն է։ Նա նաեւ հայտնել է Սահակաշվիլու պաշտոնաթողության հետ կապված իր կասկածները. «Ջավախքի իրավիճակը ավելի կբարդանա, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը այս հարցի շուրջ նույն հայացքներն ունի»։

Արծրունին նշել է, որ Վրաստանը նույն կերպ է վերաբերվում երկրի բոլոր ազգային փոքրամասնություններին։ Ըստ բանախոսի, այդ վերաբերմունքը բխում է «Մեկ պետություն, մեկ լեզու, մեկ ազգ» սկզբունքից։ «Նման վերաբերմունքը միշտ ել եղել է, սակայն Սահակաշվիլին ցանկացել է արագացնել այդ ընթացքը, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն իր նախագահության ժամանակ»,-ասել է Արծրունին՝ հավելելով, որ Ջավախքի դեպքում դա Սահակաշվիլուն չի հաջողվի։

Նա նաեւ տեղեկացրել է, որ 2009թ-ին Ջավախքի հարցը կքննարկվի Եվրախորհրդում։ «Բայց սա հարցի լուծում չէ, եթե Հայաստանի հասարակությունը եւ հասարակական կազմակերպությունները չաշխատեն այդ ուղությամբ»,- նշել է Արծրունին, ասելով, թե Ջավախքն, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղը, տնտեսության, մշակույթի, լեզվի եւ այլ բազմաթիվ խնդիրների լուծման կարիքն ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ