News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի ուժային կառույցների աշխաատկիցները ազատել են սաուդցի գործարարին, որին անհայտ անձինք առեւանգել էին Կահիրեի մոտ շուրջ տասը օր առաջ, հայտնում է «Ալ Յաում աս Սաբիան»:

Մրգերի առեւտրով զբաղվող 69-ամյա ձեռներեցին առեւանգել էին Կահիրե – Իսմաիլիա մայրուղու վրա, ապրիլի 26-ին: Անհայտ անձինք կանգնեցրել էին նրա մեքենան, ստիպել որ նա վարորդի հետ միասին դուրս գա մեքենայից, որից հետո տարել են անհայտ ուղղությամբ: Ստացված տեղեկություններով, հանցագործները մտադիր էին հարուստ պատանդի համար փրկագին ստանալ:

Իրավապահ մարմինների տվյալներով հինգշաբթի առավոտյան առեւանգողները իրենց պատանդներին թողել են այն մայրուղու որը, որը մայրաքաղաքը միացնում է Սուեց քաղաքին ու փախուստի դիմել: Ուժայինները հայտնում են, որ պատանդներին հնարավոր է դարձել ազատել այն ճնշման շնորհիվ, որը գործադրվել է չարագործների վրա, ինչի հետեւանքով նրանք տեղի են տվել:

Այս պահին գործարարը անվտանգ վայրում է, ու նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Դեռ հայտնի չէ՝ արդյոք նրա համար փրկագին վճարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ