News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

«Հայաստանը չուներ այն ամորտիզատորները, որոնք շատ երկրներ ունեին՝ պայմանավորված հանքահումքային ռեսուրսներով եւ ձեւավորված հիմնադրամներով»,- այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ մեկնաբանելով փաստը, թե ինչու ԱՊՀ երկրների շարքում տնտեսության անկման ցուցանիշով Հայաստանը ամենաանմխիթար վիճակում է:

«Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ունեին բավականին մեծ կուտակումներ եւ այդ ռեսուրսների հաշվին ծածկում են նաեւ իրենց բյուջետային դեֆիցիտը: Հայաստանը չուներ այդ հնարավորությունները, բնականաբար ավելի խոցելի էր գլոբալ տնտեսական ճգնաժամի առումով: Բնական է, որ այդ ճգնաժամը Հայաստանի վրա ավելի սուր է անդրադառնում, որովհետեւ մեր կախվածությունը համաշխարհային շուկաներից, դրսից ներարկումներից ավելի մեծ է»,- ասաց նա եւ հավելեց, որ այստեղ կապ ունեն նաեւ տնտեսության մասշտաբները: «Նույն վիճակում են փոքր տնտեսություն ունեցող երկրները, այդ թվում՝ բալթյան երկրները, որոնց տնտեսական անկումը շատ ավելի մեծ է, քան Հայաստանում: Այնտեղ, եղել են կրճատումներ սոցիալական ոլորտում, նաեւ խնդիրներ են առաջացել բանկային ոլորտում»,- նշեց ֆինանսերի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ