News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մենք բոլորս ուրախանալու առիթ ունենք, որովհետեւ Անիի Մայր տաճարում, որը տարիներ առաջ օգտագործվում էր որպես հասարակական զուգարան, թուրքերն այսօր պատրաստվում են նամազ անել, վաղը կարող է պատերն էլ համբուրեն։ Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով թուրքական կառավարության՝ Անիի Մայր տաճարում ուրբաթօրյա նամազի թույլատրելու որոշումը։

Նրա խոսքով, դարեր շարունակ հայկական եկեղեցիները Թուրքիայում անարգվել ու պղծվել են, եւ այսօր նույն այդ եկեղեցիներից մեկում նամազ իրականացնելը կարելի է  միայն ողջունել։ «Սա շշմելու առաջադիմություն է։ Ճիշտ է հայկական տաճարում նամազ անելով՝ թուրքերը ցանկանում են վիրավորել մեր զգացմունքները, սակայն մենք հատուկ ընդվզելու եւ նեղվելու հիմքեր չունենք։ Սուրբ Սոֆիայի տաճարն է դարձել մզկիթ եւ քրիստոնեական աշխարհը սովոր է իր եկեղեցիները տեսնել որպես մզկիթներ, այնպես որ հատուկ ընդվզում չի լինի: Ես անձնապես ուրախ եմ, որ մի շենքում, որն օգտագործվում էր իբրեւ զուգարան, հիմա ուզում են նամազ անել։ Երեւույթը պարզապես մեր զգացմունքներին դիպչելն է, այսինքն եթե թուրքերի նպատակը միայն նամազ անելը լիներ, նրանք դա կարող էին անել մզկիթի վերածված մեկ այլ հայկական եկեղեցում, եւ ոչ՝ Անիի Մայր տաճարում։ Բայց մենք պետք է ուրախ լինենք, շնորհավորենք նրանց, որ սկսել են հասկանալ. Աստծո տաճարի մեջ պետք է աղոթել, այլ ոչ թե ուրիշ բաներ անել»,- ընդգծեց Սամվել Կարապետյանը։

Ամփոփելով՝ նա հիշեցրեց, որ Անիի Մայր տաճարում Տեր Միքայել վանահայրը ժամերգություն իրականացրել է մինչեւ 1920 թվականը, այսինքն՝ հայկական այդ եկեղեցին գործել է մինչեւ Կարսի խայտառակ հանձնումը։

Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը որոշում է կայացրել թույլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցության 40 նահանգային կառույցների ղեկավարներին հոկտեմբերի 1-ին, Անիի մայր տաճարում ուրբաթօրյա նամազ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ