News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Gallup գործակալությունը հրապարակել է աշխարհի 114 երկրներում իրականացրած հետազոտությունների արդյունքները՝ կրոնապաշտության մակարդակի մասին: Մեծահասակների միջին բաժինը, որ պնդում է, թե կրոնն իր կյանքի կարեւոր բաղկացուցիչն է, կազմում է 84 տոկոս: Սոցիոլոգների կարծիքով, կրոնապաշտության վրա ուղղակիորեն ազդում է մարդկանց կենսամակարդակը: Որքան մարդիկ աղքատ են, այնքան կրոնասեր են:

Հարցին՝ «Արդյոք կրոնը կարեւոր դե՞ր ունի ձեր կյանքում», Հայաստանում դրական է պատասխանել 73 տոկոսը: Բացասական է պատասխանել հարցվածների 23 տոկոսը: Վրաստանում այդ թիվը համապատասխանաբար 81 եւ 16 տոկոս է, Ադրբեջանում՝ 50 եւ 49 տոկոս, Թուրքիայում՝ 82 եւ 15, իսկ Ռուսաստանում կրոնասեր է բնակչության 34 տոկոսը:

Ամենակրոնասեր երկրները, որտեղ 99 տոկոսը դրական են պատասխանել, Բանգլադեշը, Նիգերիան, Եմենը, Ինդոնեզիան են: Իսկ ամենաոչկրոնասեր երկիրը Էստոնիան է, որտեղ միայն 16 տոկոսն է կրոնը կարեւոր բաղկացուցիչ համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Ամենաշատ