News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

RoomGuru.ru հյուրանոցների որոնման համակարգը պարզել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամառային հանգստյան օրերի ուղեւորությունների ամենատարածված ուղղությունները:

Վարկանիշը կազմվել է 2016 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ը երկօրյա հանգստի համար որոնման արդյունքների եւ հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա:

Ամենատարածված արտասահմանյան քաղաքների տասնյակում ներառվել են Պրահան, Մինսկը, Բաքուն, Թբիլիսին, Երեւանը, Տալինը, Ռիգան, Վիլնյուսը, Բարսելոնան եւ Վարշավան:

RoomGuru.ru-ի տվյալներով, ամռանը Երեւան են ժամանում միջինը 3 օրով եւ հյուրանոցում իջեւանելու համար օրական առնվազն 48 դոլար են վճարում:

Ամենաէժան հյուրանոցները Մինսկում են (օրական միջինը 38 դոլար), ամենաթանկը՝ Լոնդոնում (օրական ավելի քան 150 դոլար):

Ամառային արձակուրդին Պրահա մեկնում են միջինը 5 օրով՝ իջեւանելու համար միջինը ծախսելով 60 դոլար, Թբիլիսիում իջեւանում են օրական 43 դոլարով: Ամենաերկար ուղեւորությունը կատարում են Բարսելոնա՝ 6 օր, իսկ ամենակարճը՝ Վիլնյուս (1.5 օր):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ