Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել է սեպտեմբերին Չինաստանում նախանշված «G20»-ի գագաթաժողովի ժամանակ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Էրդողանը հայտարարել է Անկարայում ունեցած ելույթում:
«Այսօր մենք հեռախոսազրույց ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վստահ եմ, որ բանակցությունները շատ օգտակար էին: Մենք պայմանավորվեցինք մեր հարաբերությունները նախկին մակարդակին վերադարձնել եւ որոշեցինք ավելի համակողմանի բանակցություններ անցկացնել սեպտեմբերին, G20-ի գագաթաժողովի շրջանակում»,- ասել է Էրդողանը:
Կրեմլի մամուլի ծառայությունում հաստատել են հեռախոսազրույցի փաստը՝ նշելով, որ երկու պետությունների ղեկավարները «պայմանավորվել են առաջիկայում անձնական հանդիպման հեռանկարի շուրջ»: