![](img/news/33/58/51/default.jpg)
Ջավախքի Նինոծմինդա քաղաքում հուլիսի 6-ի գիշերը դանակահարության հետեւանքով սպանվել է 22-ամյա Արշալույս Սանոսյանը:
Մեր տեղեկություններով, Արշալույսի սպանության մեջ կասկածվում է նրա մտերիմ ընկերը՝ Արմեն անունով, որը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Արմենը ձերբակալվել է, նրան տեղափոխել են Ախալցխայի ոստիկանություն:
Արշալույս Սանոսյանը ընտանիքի ավագ որդին էր, ունի իրենից փոքր եղբայր: