News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչները մանրամասներ են պատմում հարեւան ընտանիքում կատարվածի մասին: «Գրուզիա On-line»-ի փոխանցմամբ, նրանք ասել են, որ տնից, որտեղ հայտնաբերվել են 37-ամյա կնոջ եւ նրա երեք երեխաների դիակները, թանկարժեք ոչ մի բան չի գողացվել: Միաժամանակ նրանք հայտնել են, որ հարազատներն ասել են, որ տունը տակնուվրա էր արված, իսկ սպանվածները ծեծի եւ խոշտանգման են ենթարկվել:

«Տեղի է ունեցել սարսափելի բան: Ամբողջ գյուղն ահաբեկված է: Զոհերին հայտնաբերել են ազգականները: Նրանք ծեծի եւ խոշտանգման են ենթարկվել, սակայն թանկարժեք զարդերին եւ փողին ձեռք չէին տվել: Կտրված էր գազատար խողովակը: Հավանաբար մտածել են, որ հրդեհը կմաքրի հանցագործության հետքերը: Ամբողջ գյուղն սպասում է մարդասպանի հայտնաբերմանը», - «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է տեղացիներից մեկը:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերվել են 37-ամյա կնոջ եւ նրա 5, 16 եւ 18 տարեկան երեխաների մարմինները: Տանը կինը իր երեք երեխաների հետ մենակ է բնակվել, ընտանիքի հայրը մեկնել էր Ռուսաստան արտագնա աշխատանքի: Առայժմ կատարվածի պատճառներն անհայտ են: Դիերը կենթարկվեն դատաբժշկական փորձաքննության Նինոծմինդայի շրջանային փորձաքննության բյուրոյում: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, բայց միայն երեկ են հարեւանները պատահաբար հայտնաբերել նրանց մարմինները: Ենթադրվում է, որ մորը եւ ավագ դուստրերին մահաբեր վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ 5-ամյա տղային խեղդամահ են արել: Վրաստանի ՆԳՆ-ում միջադեպը չեն մեկնաբանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ