News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը խոստովանել է, որ ուրախացել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունենում Ստրելնայում Կոնստանտինյան պալատի Հունական հյուրասրահում: 

Առաջինը սրահ է եկել Պուտինը, հետո, մի քանի րոպե անց` Էրդողանը: Լրագրողների ներկայությամբ առաջնորդները ձեռքսեղմումով ողջունել են իրար: Տեղավորվելով բազկաթոռներում, որոնք իրարից բաժանել է փոքրիկ սեղանը, Պուտինը եւ Էրդողանը կարճ հայտարարություններ են արել առաջիկա բանակցությունների թեմատիկայի վերաբերյալ, ինչից հետո հանդիպումը շարունակվել է առանց մամուլի ներկայության:   

Զրույցին ռուսական կողմից մասնակցում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թուրքական կողմից` արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն եւ Թուրքիայի նախագահի աշխատակազմի Գլխավոր քարտուղարի տեղակալ, միջազգային եւ անվտանգության հարցերը համակարգող Իբրահիմ Կալինը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ