News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Պարոն Պուտինը խնդրել է մեզ, որ թույլ չտանք ՌԴ–ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող երկրները Թուրքիայի միջոցով ճեղքեն պատժամիջոցները»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ավելի լավ մակարդակի են հասնելու, քան նախկինում էին։ «Պարոն Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը շատ հաջող է անցել։ Մեր առեւտրաշրջանառությունը նվազել է 43 տոկոսով։ Մեր նպատակն է՝ երկկողմ առեւտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։  Համատեղ կարեւոր նախագծեր կան, որոնք կյանքի են կոչվելու։ Աքքույուի եւ «Թուրքական հոսքի» ծրագրերը ժամանակատար են, սակայն մենք արագացնելու ենք դրանք»,–ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ նշել է, թե Վլադիմիր Պուտինը Էրդողանից մի բան է խնդրել՝ թույլ չտալ ՌԴ–ի պատժամիջոցների տակ գտնվող երկրներին Թուրքիայի միջոցով չեղքել այդ պատժամիջոցները։ «Մենք, իհարկե, նման բան թույլ չենք տա»,–ամփոփել է Չավուշօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ