![](img/news/34/89/34/default.jpg)
Հարավային Կարոլինայի Անդերսոն կոմսության տարրական դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ վիրավորված են երկու երեխաներ, որոնցից մեկը 7 տարեկան է, մյուս երեխային հիվանդանոց են տեղափոխել:
Վիրավորվածների վիճակի մասին ոչինչ չեն հայտնում: Դպրոցի մոտ գտել են մեկ դի, հայտնում են նաեւ, որ հնարավոր չարագործին ձերբակալել են: Այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ոստիկանությունը: Հրաձգության պատճառների ու հանգամանքների մասին ոչինչ հայտնի չէ: