News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական առաջնորդներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ։ Այս մասին Azernews –ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, փոխանցում է day.az-ը։

Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները մշտապես տեղեկացված են ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացման բոլոր մանրամասներին ու ամեն օր զբաղվում են այդ հարցով։

«ԵԱՀԿ նախագահությունը մշտապես ուշադրություն է հատկացնում հակամարտությանը, նաեւ տեղյակ է լինում հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացման մասին։ ԵԱՀԿ գործող նախագահ, նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը այցելել է տարածաշրջան, եւ նրա այցի օրակարգում եղել է նախեւառաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»,- ասել է Կասպրիշիկը։

Ղարաբաղյան հակամարտության լուծումը, շարունակել է Կասպրիշիկը, քննարկման առարկա է նաեւ բազմաթիվ միջազգային միջոցառումների ժամանակ։

Հիմք ընդունելով ԵԱՀԿ-ից ստացված տեղեկությունը ՝ Կասպրշիկն ասաց, որ 2016-ի մայիսի վերջից ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է եղել, չնայած առաջվա պես հայտնել են հրադադարի ռեժիմի խախտման ու կորուստների մասին։ «Յուրաքանչյուր դժբախտ պատահար ողբերգություն է ու վիշտ մահացածի ընտանիքի ու ընկերների համար։ Ես կիսում եմ այդ վիշտը»,- ասել է Կասպրշիկը։

«Կուզեի շեշտել, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում անցկացվող մշտադիտարկումները ինչ-որ հետազոտություն կամ խաղաղաստեղծ գործողություն չեն, մշտադիտարկումները ընդամենը տեղեկություն են հաղորդում ընդհանուր իրադրության մասին։ Մենք կշարունակենք դրանք»,- ասել է Կասպրշիկը։ Նրա խոսքով այդ մշտադիտարկումները պատկերացում են տալիս տեղում իրավիճակի մասին։

Կասպրշիկը նաեւ ասել է, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը չի անդրադառնա նրա մանդատի ու բուն Կասպրշիկի գրասենյակի գործունեության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ