News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նոր հանգամանքներ հուլիսին ոստիկանության Երեւանի պարեկա-պահակային ծառայության գնդի տարածքի զավթման գործի նախաքննությունում: Պարզվել են ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՊՊԾ գունդը գրավածների խմբում ընդգրկված է եղել 31 անձ՝ զինված ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգով եւ այլ զենք-զինամթերքով: Հետագա նախաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 17-ին գունդը զավթելուն մասնակցել է եւս երկու անձ, որոնք նույն օրն իսկ աննկատ հեռացել են՝ իրենց հետ դուրս բերելով նաեւ գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանք հայտնաբերվել ու ներգրավվել են որպես մեղադրյալ: Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, այդ անձանց անունները չի հրապարակում:

Գործի նախաքննության ներկա փուլում, ընդհանուր առմամբ, որպես մեղադրյալ ներգրավված է 62 անձ, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Եթե քննարկվում է Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի հարցը, ապա, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի կարծիքով, պետք է նաեւ նրա կարգավիճակի շուրջ անկեղծ քննարկում սկսել:

Ջեյմս Ուորլիքը նաեւ ողջունում է այն, որ Ադրբեջանի նախագահը սկսել է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հիշեցնենք. Ալիեւը հայտարարել էր, որ Բաքվի կողմից առավելագույն զիջումները ենթադրում են Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրում:

Ամերիկացի միջնորդը բանակցություններում առաջընթացի համար կարեւոր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքի առկայությունը: Վստահ է, որ նման հնարավորություն կա:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Մոսկվայում «Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանի սպանության թելերը Հայաստանի Ազգային ժողով են բերում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մոսկվայի բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացու՝ 43-ամյա Էդուարդ Նշանյանի ու 46-ամյա Արմեն Իսրայելյանի մարմիններն են հայտնաբերել: Իսրայելյանի անունը կապում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ:

Էդուարդ Շարմազանովը դժկամությամբ է մեկնաբանել այդ մասին հարցը՝ կոչ անելով խորհրդարանը շոուի վայր չդարձնել:

Վահրամ Բաղդասարյանն էլ Փաշինյանի հայտարարությունը ծանր է որակել, նաեւ բացառել նրա նշած կասկածների հավաստիությունը: Նա կոչ է արել գործընկերներից քաղաքական վրեժ չլուծել:

Սպանություն աղջկա պատճառով ծագած վիճաբանության արդյունքում: Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում մի խումբ անձինք ալկոհոլ են օգտագործել, իսկ հետո փոխհրաձգություն սկսել: Զոհվել են հայազգի Սարգիս Բաղդասարյանը եւ վրացի Զուրաբ Օնանիձեն: Իրավապահների տեղեկացմամբ՝ վեճը ծագել է աղջկա պատճառով. երիտասարդները նախկինում դատապարտված չեն եղել, քրեական անցյալ չունեն:

Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն հայտարարության է ընդունել, որով պաշտոնապես ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշվում է որպես հանցագործություն մարդկության դեմ: Մալագայի քաղաքային խորհուրդը նաեւ նշել է, որ առաջիկայում քաղաքի կենտրոնական զբոսայգում հայկական խաչքար կտեղադրվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հոկտեմբերի 24-ին դոլարն ու եվրոն ամրապնդել են դիրքերը: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 7 դրամ 66 լումա, ֆունտինը՝ 581 դրամ։

Հոկտեմբերի 26-ին հանրապետության տարածքի մեծ մասում՝ բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռների, ձյուն է սպասվում, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Երեւանում վաղն անձրեւ է սպասվում: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ