News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի ավելի քան 10 անդամ երկրներ լրացուցիչ ուժեր են հատկացնելու Մերձբալթիկայում ու Լեհաստանում բամզազգ գումարտակներ ստեղծելու համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո։

Նա հայտնել է, որ Ալբանիան, Իտալիան, Լեհաստանն ու Սլովենիան իրենց ավանդն են ունենալու Լատվիայում Կանադայի ղեկավարած առաքելությունում։   Բելգիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան կմիանան Գերմանիայի ղեկավարած գումարտակին Լիտվայում։ Դանիան ու Ֆրանսիան էլ կմիանան Մեծ Բրիտանիայի ղեկավարած գումարտակին Էստոնիայում, իսկ Ռումինիան ու Միացյալ Թագավորությունը՝ Լեհաստանում ԱՄՆ ղեկավարած գումարտակին։

Սթոլթենբերգը նշել է որ «հարձակումը դաշնակիցներից յուրաքանչյուրի վրա դիտարկվելու է որպես հարձակում բոլորի վրա»։ Դաշինքը նաեւ մտադիր է  2017-ի սկզբին չորս գումարտակ էլ Լեհաստանում տեղակայել։

Բացի դրանից որոշ երկրներ՝ այդ թվում Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Թուրքիան ու ԱՄՆ-ն, հայտնել են Սեւ ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդման շրջանակում իրենց ավանդը ներդնելու պատրաստակամության մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՆԱՏՕ-ի սահմանների մոտ վերջին ռազմական ակտիվությունը։ «Մենք մտահոգված ենք Ռուսաստանի գործողություններով։ Բայց երկխոսությունը էլ ավելի կարեւոր է լարվածության էսկալացիայի համատեքստում»,- ասել է նա՝ հավելելով, որ դաշնակիցները պատրաստ են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն անցկացնել մոտ ապագայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ