News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի մասնակցելու 2017 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Ավելի վաղ նա նման ցանկություն հայտնել էր, բայց հիմա իրավիճակը փոքր-ինչ այլ է: Տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար Արա Աբրահամյանը նաեւ պարզաբանել է. առողջական խնդիրներ ունի եւ բուժվում է արտերկրում: Նա, միաժամանակ, դեռեւս չի որոշել, թե քաղաքական որ ուժին է սատարելու ընտրություններում:

Անդրադառնալով Հայաստանի նորանշանակ կառավարության մասին հարցին՝ Արա Աբրահամյանը նշել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերն ու քայլերը հույսեր են ներշնչում։ Բայց որպեսզի այդ ծրագրերն իրականանան, միասնականություն եւ վստահություն է պետք: Արա Աբրահամյանի կարծիքով, պետք է միասնական աշխատել եւ կենտրոնանալ երեք խնդիրների ուղղությամբ. արցախյան հիմնահարց, Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներ: Նաեւ վստահեցրել է. ինքն էլ կանի ամեն ինչ՝ այդ խնդիրների լուծմանը նպաստելու համար:

Ինչո՞ւ է շաքարավազը թանկացել Հայաստանում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել շաքարավազի շուկան: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են հատկապես այն շուկաները, որտեղ գերիշխող տնտեսվարողներ կան: Շաքարավազի շուկան նույնպես այդպիսին է, եւ Հանձնաժողովն այստեղ գնային փոփոխություններ է արձանագրել: Նշենք, որ շաքարն ու շաքարի հումքը վերջին ամիսներին թանկանում են ամբողջ աշխարհում: Սակայն, մամուլի հրապարակումների համաձայն, ներկայում խանութներում վաճառվող շաքարավազն արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում, որի հումքը ներկրվել է դեռեւս այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները շատ ցածր էին: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կպարզի շաքարավազի գնի բարձրացման պատճառների հիմնավորվածությունը, ուսումնասիրության ավարտից հետո էլ կհրապարակի որոշումը:

«Պոբեդա»-ն սկսել է Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը: Դեկտեմբերի 15-ից ռուսական բյուջետային ավիաընկերությունը կսկսի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթները: Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ տոմսերի գները սկսվում են 999 ռուբլուց. ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 7400 դրամ: Գործում են ավելի թանկ՝ «Պլյուս» եւ «Պրեմիում» փաթեթներ, որոնց արժեքը, համապատասխանաբար, 5999 ռուբլի կամ շուրջ 44 700 դրամ եւ 2098 ռուբլի կամ շուրջ 15.600 դրամ է:

Արտակարգ դեպք Երեւանում: Նոր Նորքից բնակիչն ահազանգել է, որ պատրաստվում է 9 հարկանի շենք պայթեցնել: Շենքի բնակիչները տարհանվել են, բայց ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։ Ըստ տեղեկությունների՝ ահազանգող 39-ամյա Էմիլ Պետրոսյանը, որը բնակվում է Աբովյան քաղաքում, ցանկացել է պատկան մարմինների ներկայացուցիչներին ահազանգով հավաքել եւ մեկ այլ բողոք ներկայացնել: Պետրոսյանն ամուսնալուծված է եւ բողոքում է, որ կինը թույլ չի տալիս տեսնել իրենց երեխային։ Փաստի առիթով հետաքննություն է կատարվում։

Անչափահասների մասնակցությամբ դանակահարությունը բացահայտվել է: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մարալիկի երեք անչափահաս բնակչի դանակահարության մեջ կասկածվում է 16-ամյա Սերյոժա Մ.-ն։ Պարզվել է, որ նոյեմբերի 12-ին Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի բակում Հառիճ գյուղից 16-ամյա Սերյոժան եւ եղբայրը՝ 22-ամյա Ռուստամը, վիճել են երեք անչափահասների հետ եւ ձեռնամարտի բռնվել։ Սերյոժան նաեւ դանակով հարվածել է հասցրել նրանց: Քրեական գործ է հարուցվել՝ մարդկանց առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու հատկանիշներով:

Հռիփսիմե Խուրշուդյանից հետ կվերցնեն 2012 թվականին նվաճած մեդալը: Միջազգային օլիմպիական կոմիտեն 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակիցների դոփինգ նմուշների վերահետազոտման հիման վրա Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական բրոնզե մեդալից։ Օլիմպիական շարժման ղեկավար մարմինը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պարտավորեցրել է վերադարձնել մեդալը, պատվոգիրն ու հուշամեդալը: Խուրշուդյանը, սակայն, չի պատրաստվում վերադարձնել մեդալը: Մամուլի հրապարակումների համաձայն՝ մարզուհին ասել է, որ եթե խթանիչներ է օգտագործել, նույն պահին թող որակազրկեին: Նա պնդում է, որ միայն վիտամիններ են օգտագործում, այն էլ՝ բժշկի հսկողությամբ:

Նոյեմբերի 22-ին դոլարը նորից սկսել է վերելք ապրել: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 510, ռուբլունը՝ 7 դրամ 54 լումա, ֆունտինը՝ 598 դրամ։

Նոյեմբերի 23-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ