News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեկտեմբերի 3-ին սպասվող խորհրդի նիստը ընթանալու է Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու խնդրագրի շրջանակում: Կուսակցության համագումարը նախատեսված է փետրվարին: Համագումարի  բովանդակությունն ու հետագա գործողությունների սցենարը կախված է հենց դեկտեմբերի 3-ի նիստի արդյունքից, որի ժամանակ ԲՀԿ-ականները խնդրագիր կներկայացնեն Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն: Վերջինիս պատասխանն էլ կհստակեցնի համագումարի առանցքային ասելիքը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում չհերքեց կուսակցության նախկին ղեկավարի վերադարձի վերաբերյալ սպասվող քննարկումը: « Չեմ կարծում` հարցը խնդրագրի հետ է կապված: Խորհուրդը իր մոտեցումները կներկայացնի այդ մասով եւ կդիմի, հավանաբար, պարոն Ծառուկյանին, որպեսզի վերադառնա»,-ասաց Լյովա Խաչատրյանը` հավելելով, որ վերադարձը կախված է միայն Ծառուկյանի կամքից:

«Չեմ կարծում`ուրիշ հարցեր կարող են լինել, նման ցանկություն ունեն կառույցները, որի համար խորհրդի նիստ է հրավիրվելու,   թե ինչպիսին կլինի Ծառուկյանի պատասխանը, կապրենք` կտեսնենք»:

Հարցին`առանց Ծառուկյանի ունե՞ն այնքան ռեսուրս, որ 2017-ին զբաղեցնեն 2-րդ տեղը, պատասխանեց. «Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին` ինչ ռեսուրսներ ունենք: Իհարկե այն չի լինի, ինչ Ծառուկյանի ժամանակ էր»:

Պատգամավորի խոսքով` Ծառուկյանի վերադարձով ավելի մեծ դիրքերի կհասնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ