News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նարդարանի» գործով դատավարության ժամանակ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Ալովսաթ Աբբասովը աննախադեպ որոշում է կայացրել՝ նա բոլոր 18 մեղադրյալներին զրկել է նիստերին մասնակցելու իրավունքից։ Որպես բողոքի նշան՝ մեղադրյալները հրաժարվել են իրենց փաստաբաններից՝ դրանով իրենց անվստահությունը հայտնելով հենց դատավարության նկատմամբ։

contact.az-ի փոխանցմամբ ամեն ինչ սկսվել էր նրանից, որ նոյեմբերի 30-ի դատական նիստի ժամանակ ականատեսը՝ ոստիկանության Սաբունչինյան շրջանային վարչության աշխատակից Սամիր Գաշիմովը կոպտել էր փաստաբան Նեյմաթ Քերիմլիին։ Դա առաջացրել է մեղադրյալների վրդովմունքը։ Դատավորն էլ որոշել է դահլիճից հեռացնել երեք մեղադրյալների՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեին,  նրա տեղակալ Աբբաս Հուսեյնովին ու Ջաբբար Ջաբարովին։ Ընդմիջումից հետո հայտնի է դարձել, որ մյուս 15 մեղադրյալները ՝ որպես համերաշխության նշան հրաժարվել են վերադառնալ դահլիճ, պահանջելով վերադարձնել նաեւ մյուս երեք մեղադրյալներին։ Դատավոր Աբասովն էլ հայտնել է, որ այդ 15 մեղադրյալներն էլ են ժամանակավորապես զրկվում դատավարությանը մասնակցելու իրավունքից, «դատարանին չենթարկվելու համար»։

Դատավորը նաեւ հայտնել է, որ դատարանը հեռագրեր է ստացել ականատեսներ Մովսում Ֆեյզուլաեւից, Զամին Մելիքովից, Նիջաթ Հուսեյնովից ու Զամիր Բունյադովից, որոնք հայտնել են, որ ուզում են դատարան գալ ու հաստատել նախնական քննության ժամանակ իրենց տված ցուցմունքները։

Փաստաբան Յալչին Իմանովը կասկած է հայտնել այն կապակցությամբ, որ ականատեսները կամավոր են նման հեռագրել ուղարկել։ Նա հիշեցրել է, որ ականատես Յուսիֆ Ֆարաջովը պատմել է, թե ինչպես են իրեն կանչել Նարդարանի ոստիկանություն, վերցրել անձնագիրը, ասել, որ նրա անունից հեռագիր կուղարկեն դատարան ու նշել, որ կարիք չկա, որ նա անձամբ ներկա գտնվի դատավարությանը։ Քանի որ ականատեսներից մի քանիսը խոստովանել են, որ ֆիզիկական ճնշումների տակ են մեղադրյալների դեմ ցուցմունք տվել նախնական քննության ժամանակ, ոստիկանությունը սկսել է քայլեր ձեռնարկել, որպեսզի մյուս ականատեսները դատարան չգան։

Նարդարանում 2015-ի նոյեմբերի 26-ին հրաձգության ընթացքում սպանվել էր 6 մարդ, այդ թվում երկու ոստիկան։ Այս գործով պատասխանատվության է կանչվել մոտ 80 մարդ, հիմնականում «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամներն ու կողմնակիցները։ Նրանց մեղադրում են սահմանադրական կարգի բռնի փոփոխության փորձի, զինված հանցավոր խումբ կազմակերպման մեջ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ