News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպայում գործող հայ գործարարները պատրաստ են վերագործարկել «Նաիրիտը», սակայն նրանց առաջարկները չեն ընդունվում կառավարության կողմից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեսակապով լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սլովակիայում հայ գործարար, EU-ASIA Business Finance Centre հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ինքն իր գործընկերների հետ պատրաստ է նախնական 20 մլն եվրո ներդնել գործարանը նորից վերագործարկելու եւ մոդեռնիզացնելու համար 8-10 ամիսների ընթացքում։ «Մենք մի խտասկավառակ ենք ուղարկել ե'ւ կառավարությանը, ե'ւ առանձին Էներգետիկայի նախարարին, սակայն նրանք ոչ մի կերպ, ոչ մի գրավոր նամակով չեն արձագանքել դրան։ Միայն Էներգետիկայի նորանշանակ նախարարը մի թուղթ է ուղարկել` անիմաստ հարցերով, որոնց պատասխանները կային խտասկավառակում»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Եվրոպահայ գործարարներին առաջարկած ծրագրով նախատեսվում է, որ EU-ASIA Business Finance Centre հոլդինգը տրամադրելու է միջոցները, իսկ բուլղարացի գործարարները զբաղվելու են մոդեռնիզացիայով։ Ծրագրին մասնակցելու են նաեւ իրանցի գործարարները, որոնք, Աշոտ Գրիգորյանի խոսքով, չափազանց հետաքրքրված են «Նաիրիտով»։

Աշոտ Գրիգորյանը հանդիպմանը մասնակցող՝ «Նաիրիտի» նախկին աշխատակիցներին խորհուրդ տվեց չհավատալ իշխանությունների պնդումներին, թե գործարանը վնասով է աշխատել։ «Ինչպե՞ս կարող էր վարչապետ Տիգրան Սարգսյանը իր եղբորը «Նաիրիտի» տնօրեն նշանակել, եթե գործարանը վնասով էր աշխատում։ Չհավատաք այդ հայտարարությանը»,- ասաց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանը 2016թ. նոյեմբերի 28-ին առաջին ատյանի դատարանի վճռով սնանկ է ճանաչվել։ Համաշխարհային պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ արտադրող ձեռնարկությունը չի գործում 2010–ի ապրիլից։  Կառավարությունը ներդրողների է փնտրում, իսկ մինչեւ հունիսի 15–ը պատրաստվում է գործարանի վերագործարկման հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել ռուսական «ՌԿ–Քիմկոմպոզիտ» ընկերության հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ