News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերաքննիչ դատարանն հունվարի 16-ին կքննի շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքները: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 13-ին, Հայկ Ալումյանը նշեց, որ իր բողոքներով պահանջում է փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւ վերացնել նրա տեսակցությունների վրա դրված արգելքը:

Նրա խոսքով, իր պաշտպանյալը, եթե մասնակցի բողոքի քննությանը, ուրեմն նրան պատգարակով պետք է տեղափոխեն դատարան, քանի որ Վահան Շիրխանյանը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

Վահան Շիրխանյանը ձերբակալվել է 2015թ.-ի դեկտեմբերի 21-ին Նորք-Մարաշում զինված խմբավորման վնասազերծման գործի շրջանակում: Նա մեղադրվում է խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի հետ համագործակցության մեջ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին քննչական մարմինը Վահան Շիրխանյանին նոր մեղադրանք առաջադրեց՝ իշխանության գրավման նախապատրաստում:

Գործն արդեն դատարանում է, սակայն Վահան Շիրխանյանը նիստին ներկա չէր, առողջական վիճակը թույլ չէր տվել` ներկայանալ դատական նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ