News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն Ադրբեջանին հիշեցրել է խոսքի եւ մամուլի ազատության մասին: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողների հետ ճեպազրույցում Ջոն Քիրբին, պատասխանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի մասին հարցին, հայտարարել է. «Երբ խոսքն արտահանձնման դիմումների մասին է, ավելի լավ է այդ մասին խոսեն համապատասխան երկրները։ Այդ մասին իսկապես պետք է այդ երկրները խոսեն։ Ակնհայտ է, որ մամուլի ազատությունը կարեւոր է մեզ համար»: 

Պատասխանելով լրագրողների ազատ տեղաշարժի մասին հարցին՝ նա ասել է. «Մենք միշտ մտահոգված ենք մամուլի ազատության հարցով: Դա մի բան է, որի մասին մենք դժբախտաբար խոսում ենք ամեն օր: Իհարկե, լրագրողական գործունեության ազատության վերաբերյալ մեր մտահոգությունը շատ կայուն է, բայց ես չունեմ որևէ կոնկրետ տեղեկություն այս դեպքի մասին… Եվ սա մի թեմա չէ իրականում, որ այդ մասին խոսի Պետքարտուղարությունը»:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան կփորձի լուծել Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Լապշինի հետ կապված խնդիրը, որին ձերբակալել են Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան դեմ է լրագրողների կամ մասնավոր անձանց՝ «այս կամ այն տարածք» այցելության քրեականացմանը, ինչպես նաեւ դեմ է որեւէ երկրում ձերբակալված ռուսաստանցու արտահանձնմանը երրորդ երկիր:

Դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ Մինսկում իրեն ձերբակալել են Ադրբեջանի հարցմամբ, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում»՝ առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետություն այցի համար: Ամեն դեպքում, 2015 թվականի հունիսին Լապշինն ուկրաինական անձնագրով Վրաստանի տարածքով Ադրբեջան է մեկնել: Նա կարողացել է սահմանային անցակետն անցնել եւ Բաքու հասնել՝ անձնագրում «Ալեքսանդր» անվան այլ ձեւի շնորհիվ («Օլեքսանդր»):

Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» եւ երկրի միգրացիոն օրենսգիրքը խախտելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ուսումնասիրում են Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի հայցը, բայց առայժմ որեւէ որոշում չեն կայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ