News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը մտադիր է ուժեղացնել ԵԱՀԿ գործունեությունը Ուկրաինայի խնդրի լուծման համար։ Այս մասին նա ասել է Deutsche Welle–ին տված հարցազրույցում։ ԵԱՀԿ ավելի քան 700 դիտորդներ Ուկրաինայի արեւելքում լրացուցիչ տեխնիկական միջոցներ կստանան, նրանց առաքելությունը տարածաշրջանում կերկարաձգվի։

Քուրցը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ–ում անցյալ տարի նախագահած Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանց Վալտեր Շթայնմայերին եւ գովել Գերմանիայի միջնորդ նախաձեռնությունները։ «Իրավիճակն այսօր ավելի լավ է, քան նախկինում»,– ասել է Քուրցը եւ հավելել, որ Ավստրիան ջանալու է շարունակել հակամարտության կարգավորմանն ուղղված այդ փոքր քայլերը։

Նրա կարծիքով  Ուկրաինայի  հակամարտության դեպքում գլխավոր խնդիրը վստահության բացակայությունն է։ ԵԱՀԿ խնդիրը նա տեսնում է միջնորդ առաքելության հաջողության մեջ։ «Ուկրաինան չի հավատում Ռուսաստանին։ Իսկ Մոսկվան այնպիսի տպավորություն ունի, որ Եվրոպան եւ ԵՄ–ն շահագրգռված են ոչ թե Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով, այլ միայն խնդրի լուծմամբ»,– ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ