News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր՝ հունվարի 20-ին, հերթական անգամ հետաձգվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստին կրկին ներկա չէր գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը:

Դատարանը հայտարարեց, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ եւ ուղեկցվել դատարան: Մեղադրողի ներկայացմամբ` Շիրխանյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի նկատմամբ արդեն երրորդ անգամ: Նա միջնորդեց համապատասխան միջոցները ձեռնարկել Շիրխանյանի ներկայությունն ապահովելու համար:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց, որ ինքը դեմ է այդ միջնորդությունը. «Ինձ տհաճ է լսել մեղադրողի հայտարարությունը, որ Շիրխանյանը գտնվում է բավարար վիճակում: Իմ պաշտպանյալը գտնվում է շատ ծանր վիճակում»,- ասաց նա:

Ալումյանը ներկայացրեց երեք փաստաթուղթ. Մարդու իրավունքների պաշտպանի` նոյեմբերին տրամադրած փաստաթուղթը, որտեղ ներկայացված են Շիրխանյանի հիվանդությունները եւ համապատասխան բուժօգնության բացակայությունը: Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է ՀՀ արդարադատության քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի տրամադրած տեղեկատվությանը, որ Շիրխանյանի վիճակը տեսանելիորեն վատացել եւ ավելին, մտահոգություն են հայտնում բժշկական խմբի տեղեկանքին: Երրորդ տեղեկանքը, ըստ Ալումյանի, տվել է նյարդաբանը. Շիրխանյանը գոտկատեղում ցավեր ունի. «Այս սուբյեկտն է, որ երրորդ անգամ նման տեղեկանք է տալիս, թե Շիրխանյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստին: Չկա նման բան, կեղծ փաստաթղթեր են դրանք: Ինքս մտահոգություն ունեմ, որ Շիրխանյանին պատգարակով դատարան չեն տեղափոխում իշխանությունների պահանջով»:

Դատարանն առաջարկեց շարունակել նիստը` առանց ամբաստանյալի, սակայն փաստաբան Գիվի Հովհաննիսյանը չհամաձայնեց. պետք է առանձնացնել Շիրխանյանի մասը, քանի որ այս կերպ տուժում են մյուս ամբաստանյալները: Առանց Շիրխանյանի նիստը շարունակելու առաջարկին դեմ արտահայտվեցին նաեւ մյուս փաստաբանները: Ինեսա Պետրոսյանը միջնորդեց մեկ ժամով նիստը հետաձգել եւ պատգարակով տեղափոխել նրան դատարան: Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն ու մյուս փաստաբաններն էլ միացան միջնորդությանը: Այն չքննարկվեց ու նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 27-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): Նշենք, որ դատարան է ուղարկվել այն անձանց գործը, որոնց մեղադրանքը հետագայում խստացվել էր:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ