News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունվարի 20-ին պարզ դարձավ, որ Հայաստան - Ուզբեկստան ընկերական հանդիպումը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 12-ին թուրքական Անթալիա քաղաքում, տեղի չի ունենա: Հետաքրքիրն այն է, որ այդ մասին մենք իմացանք Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից: Մինչեւ այդ մի քանի օր շարունակ շշուկներ էին պտտվում, թե խաղը տեղի չի ունենա, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ մի կերպ չէր արձագանքում:

Ըստ Ուզբեկական կողմի ՀՖՖ-ն խաղը որոշել է չեղյալ համարել Թուրքիայում առկա քաղաքական անկայուն վիճակի պատճառով եւ ներողություն է խնդրել Ուզբեկստանի ֆեդերացիային պատճառած անհարմարության համար:

Քիչ առաջ ՀՖՖ-ն պարզաբանեց.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքում հաճախակի բնույթ են կրում ահաբեկչական ակտերը, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել հրաժարվել Ուզբեկստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից»:

Այստեղ երկու հարց է առաջանում: Իսկապե՞ս պատճառը Թուրքիայի ներքաղաքական վիճակն է ու ահաբեկչական ակտերի վտանգ է:  Այդ երկում միշտ էլ տեղի են ունենում ներքաղաքական խնդիրներ: Այս պահին կարծես պատերազմական ոչ մի լուրջ իրադարձություն չկա: Խաղը տեղի էր ունենալու ոչ թե Ստամբուլում կամ Սիրիայի սահմանին, այլ ծովափնյա Անթալիայում, որտեղ այս պահին բազմաթիվ ակումբներ անց են կացնում իրենց ձմեռային հավաքները: Բացի այդ հայկական մի քանի ակումբ եւս իրենց ձմեռային հավաքներից մեկը նախատեսում են անցկացնել Թուրքիայում:

Այն, որ այդ երկրում այդքան էլ ապահով չէ պարզ դարձավ միայն ա՞յս պահին: Իսկ խաղը նշանակելուց առաջ այդ մաղին չգիտեի՞ն կազմակերպիչները:

Երկորդը հարցը. ինչո՞ւ ենք մենք դա իմանում ուզբեկներից: Եթե ՀՖՖ-ն է որոշել չեղյալ համարել խաղը, ինչո՞ւ պետք է հայ երկրպագուն իմանան հավաքականի մասին նորությունը այլ ֆեդերացիայի կայքից:

Եվ վերջում՝ երբ պարզ դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղ է անցկացնելու Թուրքիայում, բոլորի մոտ մեծ զարմանք առաջացավ: Մի քանի տարի առաջ ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականը երբեք այդ երկրում չի խաղա՝ բացառությամբ եթե այդ թիմերը ընտրական փուլերում նույն խմբում լինեն: Բայց հիմա, արի ու տես, որ պատրաստվում էին խաղալ: Թե ինչու այդ որոշումը փոխվեց, NEWS.am-ը նամակով դիմեց ֆեդերացիային, սակայն այդպես էլ պատասխան նամակը չեղավ:

Եվս մեկ հարց հայ ֆուտբոլասերի համար համերժ կմնա անհասկանալի...

Իսկ մինչ այդ  հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումը  տեղի կունենա Երևանում մարտի 26-ին ԱԱ 2018-ի ընտրափուլի շրջանակներում  Ղազախստանի հավաքականի հետ :

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ