News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար բանակցություններ է վարում ՌԴ–ի հետ գերժամանակակից C-400 հակաօդային կայանքներ ձեռք բերելու համար։

Թուրքական Yenisafak պարբերականի փոխանցմամբ՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հանդիպման ժամանակ քննարկվել է Թուրքիային C-400 կայանքներ վաճառելու հարցը, որից հետո թուրքական իշխանությունները կապնվել են ռուսական կողմի համապատասխան կառույցների հետ։

Նշվում է, որ ՌԴ–ն Թուրքիային C-400  կայանքների համար ավելի բարձր գին է առաջարկել քան Թուրքիային առաջարկել են նմանատիպ կայանքների համար Չինաստանը, ԱՄՆ–ը ու Եվրոպական երկրները։ Այս համատեքստում Թուրքիան շարունակում է ՌԴ–ի հետ գնային բանակցությունները հենց C-400 համակարգերը գնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ