![](img/news/36/95/95/default.jpg)
ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար գեներալ–մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկը հայտնել է, որ իրենց հաջողվել է պարզել Հայաստանում իշխանության մարմինների օբյեկտները պայթեցնելու սպառնալիք տարածած ռուսաստանցու ինքնությունը։
«Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի հետ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվել է ռուսաստանցու ինքնությունը, որը բազմիցս կեղծ տեղեկություններ էր հայտնել ահաբեկչությունների մասին։ Մասնավորապես, նա սպառնացել էր պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի իշխանական մարմինների օբյեկտները»,– ասել է Պրոկոպչուկը «Ինտերֆաքս»–ին։
Նրա խոսքով՝ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ «Ահաբեկչական ակտի մասին կեղծ դիմում» հոդվածով։