Քվեբեկի մզկիթում հարձակման հետեւանքով 6 մարդ է զոհվել, հատնում է Reuters–ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 3 անհայտ զինված անձ մտել էին մզկիթ երեկոյան աղոթքի ժամանակ, երբ շենքում մոտ 40 մարդ է եղել։ Նրանք բացականչել էին «Ալլահ Աքբար» եւ  կրակ բացել։

Կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Յանգիի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել առաջին  հարկում, հետո հանցագործները բարձրացել էին 2-րդ հարկ։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների կոնկրետ թիվը  հայտնի չէ։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 2 կասկածյալի։