News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 3-ին Ճապոնիայի ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ ճապոնական կողմից՝ Ճապոնիայի ԱԳՆ Միջին Ասիայի եւ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Տոշիհիրա Աիկին։

Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարեւորվեցին երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման հեռանկարները, տնտեսական համագործակցության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հեռանկարները, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Միջին Արեւելքում, ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի եւ դրանց հանգուցալուծման, ինչպես նաեւ միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ:

Հայկական կողմը մանրամասնորեն ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից ներդրումների խթանմանն ուղղված քայլերը եւ Հայաստանում ներդրումներ կատարելու շահավետությունը: Ճապոնական կողմն իր հերթին խոստացավ քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Կողմերը գոհունակություն հայտնեցին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ այդ համատեքստում քննարկելով նաեւ հեռանկարային այլ նախաձեռնություններ:

Համաձայնություն ձեռք բերվեց շարունակել քննարկումներն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայկական կողմը ներկայացրեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ իր մոտեցումները եւ գոհունակություն հայտնեց այս հարցում Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշման առնչությամբ:

Քննարկվեց նաեւ մշակութային եւ կրթական ծրագրերի ընդլայնման եւ խթանման հետ կապված հարցեր:

Կողմերը երկուստեք ընդգծեցին հայ-ճապոնական միջխորհրդարանական արդյունավետ համագործակցության կարեւորությունը եւ այդ համատեքստում բարձր գնահատեցին հունվարի 29-ից փետրվարի 3-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլախավորությամբ ԱԺ պատվիրակության՝ Ճապոնիա կատարած այցի արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ