News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից սկսած նրա կինը անհետացել է հասարակայնության տեսադաշտից։ Բայց վերջերս Մելանիա Թրամփն այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ հայտնվում է տեսախցիկների առջև։ Ի՞նչ  դեր է կատարում ԱՄՆ նոր նախագահի կինը՝ հարցնում է իր հոդվածում Tagesspiegel-ի հոդվածագիրը ։

«Ֆլորիդայում բարեգործական պարահանդեսը այն հազվադեպ իրադարձություններից էր, որոնց սլովենուհի նախկին մոդելը հայտնվել է  որպես առաջին լեդի։ Սակայն նույնիսկ այդ օրը լրագրողների ուշադրությունը ոչ թե նրան էր գամված, այլ Թրամփի՝ բարկությունից աղղավաղված դեմքին, որը վատ էր թաքցնում իր բարկությունը մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելող հրամանագրի մասին դատական որոշման կապակցությամբ»,-ասվում է հոդվածում։ Բայցևայնպես այն փաստը, որ Մելանիան առհասարակ հայտնվել էր Ֆլորիդայում, ինքնին փոքր սենսացիա էր, քանի որ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Մելանիան անհետացել էր հասարակայնության տեսադաշտից։  «Մելանիան նախընտրում է ապրել ոչ թե Վաշինգթոնում, այլ Նյու Յորքում, նա զբաղված է իր 10-ամյայ որդու Բերոնեի դաստիարակությամբ, որը Մանհեթենում է դպրոց հաճախում»։

Ըստ հոդվածագրի, «նա խախտում է ավանդույթը։ Միշել Օբաման դարձել էր առաջին սևամորթնախագահի կինը, իր օրինակով խրախուսելով միլիոնավոր կանանց։ Նա Սպիտակ տան մոտ մարգագետնում բանջարանոց էր ստեղծել, որպեսզի տարածի առողջ սննդակարգի գաղափարը, մասնակցել է նախընտրական արշավին։ Լորա Բուշը ակտիվ զբաղվում էր անգրագիտության ու ուռուցքաբանության խնդիրներով։ Հիլարի Քլինթոնը ամուսնու՝ Բիլի կարգադրությամբ առողջապահության բարեփոխման վրա էր աշխատում, իսկ հետո իր սեփական քաղաքական կարիերան սկսեց։

Ըստ երևույթին Մելանիային բնորոշ չեն նման նկրտումները , շարունակում է հեղինակը։ Նրան ասես այդքան էլ չի գրավում առաջին լեդիի կարգավիճակը։

«Առաջին լեդիի դասական պարտականությունները կատարում է նրա խորթ դուստր Իվանկան, որի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, դարձել է Թրամփի ամենաազդեցիկ խորհրդականներից մեկը։ Հենց Իվանկան է համարվում նախագահի շրջապատում ամենահայտնի կինը։»։

«Իսկ Մելանիայի հանրային իմիջը կարծես այդքան էլ հաջողված չէ։ Անցած տարի Հանրապետական կուսակցության համագումարում նրա ելույթը ձախողվեց, քանի որ պարզվեց, որ դրա որոշ հատվածներ Միշել Օբամայի ճառից էին վերցված»

Բացի դրանից հարցեր է առաջացնում Թրամփի ու նրա կնոջ հարաբերությունների բնույթը։ Օրինակ Օբաման շատ էր կարևորում կնոջ ու դստրերի հետ համատեղ ընթրելու հնարավորությունները։ Նրա դստրերի ընկերուհիներին էր երբեմն հրավիրում Սպիտակ տանը կազմակերպվող հավաքույթներին։

Իսկ Թրամփների ընտանիքում ընտանեկան ընթրիքները կամ զրույցները կարծես թե ընդունված չեն։ «Եթե Մելանիա Թրամփը հույս ուներ, որ Նյու Յորքում մնալը ավելի լավ որոշում է, ն ա սխալվել է։ Դրա հետևանքով անվտանգության ապահովման ծախսերը կրկնապատկվում են։ Քննադատները բողոքում են, որ միլիոնավոր դոլարներ են քամուն տրվում միայն նրա համար, որ առաջին տիկինը չի ուզում ապրել Սպիտակ տանը» , ամփոփում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ