Թուրքիայի Սաքարյա նահանգի Քարասուի շրջանում ժանդարմերիան ձերբակալել է Հայաստանի 56-ամյա քաղաքացի Ք․ Վ․-ին։
Թուրքական Ilhas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաքարիայի ժանդարմերիան քաղաքացիներից ստացված հաղորդագրության հիման վրա խուզարկություն է իրականացրել հայաստանցի Ք․Վ․-ի բնակարանը, որտեղ հայտնաբերվել է 155 շիշ առանց ակցիզային դրոշմապիտակի օղի, 30 տուփ առանց ակցիզային դրոշմապիտակի ծխախոտ, 5 լիտր էթիլային սպիրտ ու մեծ թվով տարբեր տեսակի ակցիզային դրոշմապիտակներ։
Նշվում է, որ հայաստանցի Ք․Վ,-ն ձերբակալվել է մաքսանենք ալկոհոլ ու ծխախոտ իրացնելու մեղադրանքով։