News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Հայոց պատրիարքի հետ կապված վերջին սկանդալային իրադարձություններից հետո Ստամբուլի հայ համայնքի մի խումբ ազդեցիկ գործիչներ նամակով դիմել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, նամակում նշվում է, որ Պոլսո հայց պատրիարքի աթոռը 8 տարի ազատ է, իսկ պետության ձեռքով փոխպատրիարք նշանակված Աթեշյանի օրոք մի շարք բացասական իրադարձություններ են տեղի ունեցել։ «Ցավոք, Արամ սրբազանը 1915-ի մեր կորուստներն առհամարել է, որը մեր հոգում մեծ վերքերի հետք էր թողել։ Սակայն մեր սփոփանքն այն է, որ ապրիլի 24-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում միջոցառումներ են տեղի ունենում։ Իսկ պատրիարքարանը խնդիրները լուծելու փոխարեն դարձել է խնդիրներ ստեղծող կառույց»,-գրել են պոլսահայերը՝ խնդրելով Կաթողիկոսին հեռացնել արք․Արամ Աթեշյանին։

Նամակի տակ ստորագրել են Տիգրան Ալթունը, Նազարեթե Բինաթլըն, Ավետիս Դեմիրը, Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Կարո Կապրիելյանը, Ադամ Սարգիսը եւ այլք։

Նշենք, որ մոտ օրերս Կաթողիկոսի կոչով Էջմիածին են գալու Պոլսո հայոց փոխպատրիարք արք․Արամ Աթեշյանն ու Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ