News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետությունը պետք է մեծ ջանքեր ներդնի դատապարտյալների իրավունքների պաշտպանության համար: Այս մասին փետրվարի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը:

Հարցին՝ Հայաստանում կա՞ն եւ եթե այո, ապա քանի՞ քաղբանտարկյալ, օմբուդսմենը պատասխանեց, որ արդեն մի քանի անգամ ասել է, որ նման պնդումների համար իրավական հիմք չունի:

«Սակայն դատապարտյալների հետ կատարվող աշխատանքն իր գործունեության հիմնական ուղղություններից մեկն է: Կարծում եմ, որ պետությունը պետք է ավելի մեծ ջանքեր ներդնի այս մարդկանց իրավունքներն իրականացնելու համար»,- հայտարարեց օմբուդսմենը:

Թաթոյանի խոսքով՝ օմբուդսմենի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջարվում է նոր կառույց ստեղծել, որը պահման վայրերի մոնիթորինգով կզբաղվի ահազանգերի չսպասելով: «Հույս ունենք խմբի մեջ բժշկից բացի, նաեւ հոգեբանի ընդգրկել»,- նշեց մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում խնդիրներ կան՝ պայմանավորված օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:

Նոր օրենքով նաեւ նախատեսվում են պահման անպատշաճ պայմանների եւ խոշտանգումների կանխման տեխնիկական միջոցներ: Օմբուդսմենը դրանց թվում նշեց հաստատությունների լուսավորության եւ խոնավության որոշման սարքերը: Հաստատված է այն վայրերի ցուցակը, որտեղ պետք է ստուգումներ անցկացվեն: Առաջին հերթին դա մեկուսարաններն են, նաեւ դատապարտյալների տեղափոխման տրանսպորտային միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ