News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է ինքն իրեն փրկել, իր գոյությունը պահպանել: Այս մասին փետրվարի 28-ին հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ ելույթ ունենալով «Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարվածության ներքին եւ արտաքին գործոնները» թեմայով քննարկման ընթացքում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանին, իհարկե, այս խմբի գոյությունը ձեռնտու չէ: «ԵԱՀԿ Մինսկի խմբին կարելի է հանդիմանել պասիվության, անկարողության համար, սակայն այն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի միակ ձեւաչափն է»,- նշեց Սկակովը:

Անցյալ տարվա գարնանային լարվածությունից հետո բոլոր կողմերի վրա ճնշում է գործադրվել, շարունակեց քաղաքագետը: «Եվ դա Ադրբեջանին ստիպեց համաձայնվել որոշ պայմանավորվածությունների (Վիեննայում եւ Սանկտ Պտերբուրգում – խմբ.), սակայն հասկանալի էր, որ դրանք ստորագրված չեն, եւ Բաքուն կարող է հեշտորեն դրանցից հրաժարվել, ինչը եւ արեց»,- հիշեցրեց Ալեքսանդր Սկակովը՝ նշելով, որ այս պայմաններում Երեւանը եւ Ստեփանակերտը պետք է Ադրբեջանի սադրանքներին պատասխանելու, նույնիսկ անհամաչափ պատասխանելու հնարավորություն ունենան:

«Այդուհանդերձ, եթե խաղաղության մասին ենք մտածում, մշտադիտարկման համակարգի ստեղծումն անհրաժեշտություն է, սակայն առայժմ նման գործընթացի առանձնահատուկ հեռանկարներ չեմ տեսնում»,- եզրափակեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ