News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը եւ Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը այսօր՝ մարտի 11-ին հանդիպեցին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային փոքրամասնությունների հարցերով ներկայացուցիչ Կոբա Չոփլիանիի եւ տվյալ գրասենյակի փորձագետ Իզաբելա Օսիպովայի հետ, հաղորդում է Akhaltskha.net-ը:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես առանձին ուշադրության արժանացան Վրաստան-Հայաստան սահմանային մաքսատանը առաջացող խնդիրները եւ այդ ոլորտի աշխատակիցների կողմից հաճախ թույլ տրվող մարդու իրավունքների խախտումները:

Հատուկ անդրադարձ կատարվեց օրեր առաջ Ախալքալքի վաճառակետերում հայտնաբերված ծաղկած խաչով ոտնատակով կոշիկի հարցին: Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ դա կրոնական իրավունքների մասսայական խախտում է:

Քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ խնդիրները նախորդ իշխանությունների ժամանակվա համեմատ նվազելու բնույթ են ստացել, սակայն ընդհանուր առմամբ ներկա դրությամբ մեծ բան չի փոխվել:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել միասնական ջանքերով աշխատել բոլոր կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ