News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ջիվանու հայտնի խոսքերն է  հիշել՝ լսելով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ Հայաստանում 15 միլիարդ ներդրում  անելու մասին:

«Եթե մերը 5 մլրդ է, իրենը՝ 15 մլրդ, ես Ջիվանուն հիշեցի՝ «Մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ»: Աստված տա՝ մեր երկրում ներդրումները 15 միլիարդ չլինեն, այլ 25-30 միլիարդ, դրանից միայն ժողովուրդը կշահի: Աստված տա Հայաստանում ներդրումները շատանան, թող բոլորը բերեն: Իմ ցանկությունն է բոլոր գործիչներին, որ անկախ նրանից, թե ով հաջողության կհասնի ընտրություններում, խթանեն երկրում ներդրումների իրականացումը: Եթե այդքան լավ ընկերներ ունի, ես հավատում եմ, որ ունի, անկախ նրանից ՀՀԿ-ն հաջողության կհասնի, «Ծառուկյան» դաշինքը, թե ՀԱԿ-ը, թե մեր սիրելի կոմունիստները, ով էլ գա իշխանության, մեր խնդիրը պետք է լինի խրախուսել ներդրումները»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ Հայաստանում նախատեսում է 5 միլիարդի ներդրում եւ հստակ ներկայացվել է, թե յուրաքանչյուր մարզում որքան ներդրում է նախատեսվում:

«Մենք արդեն մենք մինչեւ 5 միլիարդի հստակ ներդրումային ծրագրի մասին հայտարարել ենք, մեր վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը դրա մասին  խոսել է ոչ թե վերջին պահին, այլ հենց յուրաքանչյուր համայնքում, մարզում հանդիպումների ժամանակ հասցեական: Չեմ կարող ասել, թե նրանցը ցանկությունների, երազանքների ժանրից է, բայց կարող եմ ասել, որ լավ է, եթե Հայաստանում ներդրումներն ավելանան»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի ամփոփոխիչ միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ իր գործընկերները պատրաստ են Հայաստանում 15 միլիարդ դոլարի ներդրում անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ