News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում կարելի է եւ պետք է կարգավորել սերմերի ու պարարտանյութերի համար եկամտաբեր բիզնեսը։ Այս մասին ապրիլի 13-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պետք է ներդրողների գտնել, որոնք կհետաքրքրվեն այդ շուկայով եւ պատրաստ կլինեն աշխատել։ Այդ արտադրություններն այնքանով են կարեւոր Հայաստանի համար, որ կփոխարինեն ներկրվողներին։ Հեռանկարային կարող է լինել ոչ միայն հանքային, այլեւ օրգանական պարարտանյութերի արտադրությունը, հավելել է վարչապետը։

Վարչապետը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել գյուղատնտեսական կայանների գործունեությունը Պետական ագրարային համալսարանի հետ համատեղ։ Դրանից հետո հնարավոր կլինի եւ պարարտանյութերի եւ սերմերի վերաբերյալ բինզես ծրագրեր առաջարկել։

«Պետական մարմինների բոլոր արտադրողական գործառույթները (օրինակ՝ Գյումրու սելեկցիոն կայանը) պետք է փորձել փոխանցել մասնավոր ոլորտին։ Նախարարությունները պետք է դառնան կենտրոններ ուղեղի առումով, այլ ոչ թե բիզնեսի։ Իսկ ներդրողներ մենք կփնտրենք։ Դուք ծրագրերը կազմեք, իսկ մենք կօգնենք»,- նշել է Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ