News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքը այսօր՝ ապրիլի 21-ին երթ է անում Երեւանի Մոսկովյան փողոցից դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ հանրահավաք է լինելու, ապա համերգ՝ «Ներմա» ռոք խմբի մասնակցությամբ։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե երթից առաջ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ դաշինքը գնում է  հաղթանակի Երեւանի ավագանու ընտրություններին։ Նա նշեց, որ հաղթանակի դեպքում համագործակցելու է բոլոր ուժերի հետ, որոնց նպատակը Երեւանի զարգացումն է։ Նույնիսկ ՀՀԿ-ի՞, այս հարցին էլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, եթե ՀՀԿ-ն լինի ընդդիմություն ավագանիում եւ կառուցողական առաջարկներ ներկայացնի»։ Դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Երեւանի խնդիրների երեք խումբ առանձնացրեց՝ բազմաբնակարան շենքերի վիճակը, մանկապարտեզների վիճակը եւ կանաչապատման ու սանիտարական վիճակի խնդիրները։

Այնուհետ, երթի մասնակիցները՝ Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, երթ սկսեցին Երեւանի փողոցներով։ Նրանք «Երեւան ջան, ելք կա» վանկարկելով անցել են Մոսկովյան փողոցով, իսկ այժմ՝ Մաշտոցի պողոտայով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ