News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այնպիսի տպավորություն է, թե բոլորը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, միայն «Ելք» դաշինքն է գոհ։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 21-ին Հյուսիսային պողոտայում հանրահավաքի ընթացքում ասել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Ես ասում եմ՝ մեր ակնկալիքներն այլ էին, բայց մեր դաշինքը ակնածանքով է մոտենում մարդկանց ընտրությանը»,- ասել է Մարուքյանը։

Նա խոսել է Երեւանի ավագանու քարոզարշավի մասին, նշել, թե «ՀՀԿ ներկայացուցիչները լուրջ դեմքերով ասում են՝ մենք վստահ ենք, ի՞նչ դեբատ»։ Մարուքյանի խոսքով, քաղաքակիրթ աշխարհում առաջին դեմքերը գնում են բանավեճի, բանավիճում արվածի եւ ապագայի միջեւ։ ՀՀԿ-ն համառորեն հրաժարվում է բանավեճից։

«Տարոն Մարգարյանը երրորդ անգամն է ուզում դառնալ քաղաքապետ։ Մտածում են, թե մարդիկ մոռացել են, ոնց էին ուզում տրանսպորտի ուղեվարձը 200 դրամ դարձնել։ Ինչո՞վ եք վստահ, որ ճարտարապետական կառույցները ոչնչացրել եք, տպարանի շենքը պայթեցրել եք։ Իսկ վարչապետն էլ ժողով է անում ու զարմանում, թե ինչու են թոզ արել»,- նշել է Մարուքյանը։

««Ելք» դաշինքը մասնակցում է ընտրություններին առողջ, անկաշառ, անբիծ մարդկանց թիմով։ Մենք առաջադրել ենք քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք այս ընտրություններին»,- ասել է Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ