News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ–ում 18 մարդու կյանք խլած ավտովթարի գործով 6 տարվա եւ 9 ամսվա դատապարտման ազատազրկված Հրաչյա Հարությունյանը կփոխանցվի Հայաստան: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

«Հայաստանի իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետեւողական ջանքեր են գործադրել Հրաչյա Հարությունյանի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ եւ ներկայումս նրա՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է», - ասաց փոխնախարարը:

Նշենք, որ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված ֆինանսական փոխհատուցման պահանջը չկատարելը արգելք էր հանդիսանում դատապարտյալի փոխանցման համար:

Հրաչյա Հարությունյանի տեղափոխման ժամկետների մասին դեռեւս վաղ է խոսելը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը «Կամազ» մակնիշի մեքենայով 2013թ. հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հայ վարորդը դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ