News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բաշխշյանը պնդում է, որ քաղաքային տանսպորտը բարեկարգելու համար անհրաժեշտ գումար բյուջեում կա, պարզապես միջոցները վատնվում են եւ լրջագույն խնդիրները մնում են անլուծելի։

Հինգ տարի ավագանիում աշխատած Անահիտ Բախշյանը NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրեց, որ տրանսպորտի բարելավման հարցում քաղաքապետ Տարոն Մարգարյանը 1 մմ անգամ առաջընթաց չի արձանագրել, իսկ բազմաբնակարանային շենքերի վերելակները շարունակում են նույն վթարային վիճակում մնալ։

«Տրանսպորտի խնդիրը 1 մմ անգամ առաջ չի գնացել, վերելակների խնդիրը լրջագույնն է եւ դրա համար տարեկան ընդամենը 97 միլիոն դրամ է հատկացվում, մինչդեռ կոնյակի համար ահռելի գումար է հատկացվում։ Այդ խնդիրներից բացի ապօրինի շինարարության խնդիրը չի լուծվել։ Երեւանը կարծես կառուցապատվում է առանց նախագծի, ում սիրտը ինչ ուզի, այդպես էլ կանի իր կապերով, ծանոթներով, կոռուպցիայով»,–ասաց Անահիտ Բախշյանը։

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի եւ այլ պաշտոնատար անձանց վստահեցումներին, թե տրանսպորտը բարեկարգելու համար ահռելի բյուջե է հարկավոր, ինչը չունի քաղաքապետարանը, ասաց. «Շան գլուխը թաղված է այնտեղ, որ Երեւանի բյուջեն տնտեսվար չի բաշխվում։ Ես մի օրինակ բերեմ. օրերս գործակարգավարական նիստի ժամանակ գնումների վարչության պետը զեկուցեց, որ 2017 թվականի ընթացքում կատարված գնումների արդյունքում խնայվել է 1 մլրդ 900 միլիոն դրամ։ Հիմա փող կա, թե՞ չկա, ես էս մի օրինակն եմ դեռ նշում։ Փող շատ կա. չկա երեւանցիների, զբոսաշրջիկների համար իսկապես ներկայանալի վերաբերմունք ստեղծելու ջանք, ցանկություն։ Եթե հանուն երեւանցու աշխատեին, վաղուց տրանսպորտի հարցը լուծված կլիներ, մինչդեռ այդ գծերը իրենցն է, եւ իրենց շահերը թույլ չեն տալիս լուծել Երեւանի խնդիրները»։

«Ելք» դաշինքից առաջադրված ավագանու թեկնածուն արդեն իսկ կատարված օրինակներով ցույց տվեց, որ քաղաքապետարանը եթե արդյունավետ ու նպատակային է ծախսում բյուջեն, ապա զգալի գումար է տնտեսվում։

«Օրինակ, երբ մենք բարձրաձայնեցինք փողոցներում տեղադրված դրոշների համար նախատեսված գումարի մասին, որը ահռելի գումար էր, եթե չեմ սխալվում մոտ 2 հարյուր միլիոն էր, այնքան քնադատեցինք, առաջարկություն արեցինք մինչեւ որ այդ գումարը նվազեցվեց հասցվեց մոտ 40 միլիոն դրամի։ Կրճատվեցին նաեւ տոնակատարությունների ծախսերը, ինչից չփոխվեց միջոցառումների բովանդակությունը։ Այսինքն՝ ավելի պակաս գումարով նույն միջոցառումը հնարավոր եղավ կազմակերպել։ Այսինքն՝ խնդիրը կլանային մոտեցումն է։ Նրանք Երեւանի շահերը բխեցնում են կլանի շահերից, ոչ թե երեւանցու շահերից»,–ասաց Անահիտ Բախշյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ