Գորիսով Ղարաբաղ հին ճանապարհը ծանրաբեռնված եւ մաշված է: Մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին այս մայրուղին հաշվարկված չէր ներկայիս ծանրաբեռնվածության համար: «Ճանապարհային ծածկույթը մաշված է, սակայն ունեցած միջոցների շրջանակում այն վորանորոգում ենք մեր կարողության չափով»,- նշեց Մարտիրասյանը՝ հավելելով, որ զուգահեռ Վարդենիսից Քարվաճառ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ են կատարվում: