News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հիմա քննարկում է առաջին հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշման իրավաչափության հարցը եւ համապատասխանությունը Եվրոպական կոնվենցիային: Այս մասին մայիսի 18-ին՝ նոր գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այս գործին ներգրավված է որպես երրորդ կողմ: «Եվ մենք հիմնավորել ենք, որ Ալիեւի կողմից Սաֆարովին ներում շնորհելը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին»,- ընդգծեց Կոստանյանը:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում Բուդապեշտում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանն ու նրան սպանած Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թափանցում է հայ սպաների սենյակ եւ կացնահարում քնած Գուրգեն Մարգարյանին՝ նրա դեմքին կացնի 16 հարված հասցնելով:

2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ժամկետով համաներման իրավունքի: Դատարանում Սաֆարովը փոխել էր ցուցմունքները, հրաժարվել նախնական հայտարարությունից՝ պատճառաբելով, որ վատ գիտի ռուսերեն եւ անգլերեն: 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի որոշմամբ, Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ նախագահի կողմից ներում շնորհվեց, բարձրացվեց նրա ծառայողական աստիճանը եւ նվերներ ստացավ՝ բնակարան եւ 8 տարվա աշխատավարձը:

Հունգարիայի այդ քայլին ի պատասխան՝ Հայաստանը դադարեցրեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Սաֆարովի հանձնումը, Ադրբեջանում ներում շնորհելը եւ հերոսականացումը դատապարտել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ Պետքարտուղարությունը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունները, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Դատապարտող բանաձեւ է ընդունել նաեւ Եվրախորհրդարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ