Երեւանում կինը հայտնվել է դատարանում խնամուն ծեծելու մեղադրանքով:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ մարտի 10-ին Աննա Մ.-ն իր թոռանը հայրական տատիկի գրկից վերցնելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ: Վիճաբանության ժամանակ Աննա Մ.-ն երկու ձեռքերի բռունցքներով հարվածներ է հասցրել նրա գլխին և ձեռքերին:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է մայրաքաղաքի դատարաններից մեկում: