News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանը կշարունակի ջանքերը, որպեսզի որոշակի երկրներ չմիջամտեն ղարաբաղյան հակամարտությանը: Հուլիսի 21-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց տարածաշրջանային հարցերով իրանցի փորձագետ Էհսան Հուշմանդը՝ նկատի ունենալով Թուրքիայի պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի վերջին հայտարարությունները:

Նրա խոսքով՝ Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով:

«Մենք կցանկանայինք, որ Իրանն ավելի լայն ներգրավվածություն ունենար հակամարտության կարգավորման գործընթացում, որպեսզի կարողանար կանխել ռազմական գործողությունների հնարավոր վերսկսումը: Ոչ մի երկրի շահերից չի բխում հիմնախնդրի ռազմական լուծումը: Մենք վստահ ենք, որ տարածաշրջանի երկրների խելամիտ քաղաքականության արդյունքում խնդրի արդարացի լուծում կգտնվի»,- ընդգծել է Էհսան Հուշմանդը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ էր արել ակտիվացնել ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության լուծման համար՝ նշելով Ադրբեջանի «բռնազավթված» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ