News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի դատին է ներկայացնում Hurriyet Daily News-ի վերլուծական հոդվածը։

«Որքա՞ն բարձր դիվանագիտական գին պետք է վճարի երկիրը բոլորի կողմից անարգվող եւ անհարմար դաշնակցի հետ ջերմ հարաբերություններ պահպանելու համար։ Եթե գինը թանկանում է, ապա որքա՞ն պետք է արժենա դաշնակցից բաժանվելու գինը։ Դուք ինչպե՞ս կգնահատեիք հարաբերությունների դադարեցմանը հետեւող վնասները։ 

Այս հարցերի պատասխանը գտնելու առջեւ են կանգնած այսօր Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Թուրքիան։

Արդեն պարզ է, որ Թուրքիան տարածաշրջանային նոր քաղաքականությունում  Իսրայելի հետ լավ հարաբերություններ պահպանելու մտադրություններ չունի։ Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ էր մինչեւ վերջ խաղալ հարաբերությունների խզման պարտիան՝ Դավոսից մինչեւ ցածր աթոռին նստելը, «Ազատության նավատորմից» մինչեւ բարձր պաշտոնական մակարդակներում կոշտ արտահայտությունների օգտագործումը։

Այսօր, երբ Թուրքիայի կառավարությունը հարաբերություներ է հաստատում Իրանի հետ, որեւէ մեկը մտածե՞լ է, արդյոք, որ Թուրքիայի ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանը փաստացի Իրանի թշնամին է։ Իրանն իր հերթին ռազմական օգնություն էր ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ քրիստոնյա Հայաստանին, որի արդյունքում Հայաստանը հաղթեց։

Երկու ամիս առաջ հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցավ միջադեպ, ինչի արդյունքում երկու կողմերն, ընդհանուր առմամբ, 5 զոհ տվեցին։ Այս միջադեպից հետո՞ էր, որ Թուրքիան որոշում ընդունեց վերանայել Հայաստանի հետ  հարաբերությունների հաստատման մտադրությունները։ Հիշեցնենք, որ հաշտեցմանն ուղղված ջանքերը «թաղվեցին» 2009 թվականին, քանի որ Թուրքիան մտավախություն ուներ, որ Ադրբեջանում ավելի կմեծանա բողոքի ալիքն ընդդեմ հայ-թուրքական հաշտեցման։   

Այժմ, կարծես ադրբեջանցիներն են արդեն խուսանավում թուրքերի հետ բարեկամություն անելուց։ Նավթային եկամուտներից նրանք 3 մլրդ դոլարի ռազմական բյուջե են կազմել, եւ կարծես թե ցանկանում են վերսկսել պատերազմը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հետ վերցնեն, որտեղ ցանկանում են վերաբնակեցնել իրենց 1 մլն փախստականներին։ Անխուսափելի պատերազմը, կամ էլ իրական ռազմական գործողություններն Անկարայի համար կդառնան իսկական գլխացավանք։ Թուրքիան կզայրացնի Ադրբեջանին, եթե փորձի հետ պահել նրան ռազմական գործողություններից։

Բաքուն սպասել է 17 տարի, որ միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկի ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ։ Իսկ պատերազմը Հայաստանի հետ դիվանագիտական կամուրջների այրման պատճառ կդառնա։ Թուրքիան պարտավոր է Ադրբեջանին օգնել պատերազմի դեպքում, եւ կարեւոր հարցն այն է նաեւ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Nabucco ծրագիրը հարցականի տակ կառնի, որը կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար։

Այս դեպքում արդյոք պե՞տք է, որ Անկարան Բաքվից սկսի հեռանալ, եւ արդյոք հնարավո՞ր է դա։

Թուրքիան, որն Իսրայելի հետ «կամուրջների մեծ մասն այրել է», եւ ճարպկորեն այս գործը «պլստացրեց» Միացյալ Նահանգների հետ, սկսել է նոր հարաբերություններ հաստատել հարեւանների հետ։ Թուրքիան պետք է հասկանա, որ իր նոր ընկերները «բարեկամության փորձառու վաճառականներ են», եւ ավելի են միտված «քցել» ընկերոջը հարմար պահին:

Ոչ միայն դաշնակից լինելը, այլ գերպետություն դառնալը նման է «ընտանեկան բաժանության»: Այն ամուր նյարդեր է պահանջում, կեղտոտ եւ ռիսկային է, եւ ոչ մի վստահություն այդ գործում չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ