News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հրազդանի Վահագնի թաղամասում գտնվող եւ շուրջ 30 տարվա վաղեմություն ունեցող վերամբարձ կռունկն իսկական պատուհաս է դարձել թաղամասի բնակիչների համար: Բազմաթիվ տեղեր դիմելուց եւ խնդիրը չլուծվելուց հետո բնակիչները ահազանգել են NEWS.am-ին:

NEWS.am- թղթակցի հետ հետ զրույցում թաղամասի բնակիչները պատմեցին, որ կռունկն արդեն 30 տարի է կանգնած է, տարիների ընթացքում էռոզիայի է ենթարկվել: Շուրջ 40 մետր բարձրություն ունեցող կռունկը վտանգավոր է հատկապես երեխաների համար. «Էրեխեքի համար շատ վտանգավոր է, քանի որ նրանք էդ տարածքում եմ խաղում, մի քանի անգամ էլ բարձրացել են մինչեւ վերեւ, որ սելֆի անեն: Լրիվ քայքայված է ու ամեն մի թեթեւ քամուց ճոճ է առաջանում, չգիտես որ կողմ կգնա մի օր: Հազար տեղ դիմել ենք, համատիրություն, քաղաքապետարան, արտակարգ իրավիճակներ, ոչ մի կերպ հարցը չի լուծվում: Ամեն օր ահ ու վախով ենք քնում ու զարթնում, աղոթում, որ քամի չլինի: Անպայման մի դժբախտ դեպք պիտի լինի, որ նոր հարցին լուծում տան»,-նշեցին բնակիչները:

Պարզաբանումներ ստանալու համար NEWS.am-ը կապ հաստատեց թաղամասը սպասարկող համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանի հետ: Վերջինս նշեց, որ տեղյակ է իրավիճակին եւ կիսում է բնակիչների մտահոգությունը. «Լրիվ ճիշտ են բնակիչները, էդ կռունկը եւ ոչ միայն դա, էլի կան այլ տեղերում, շատ վտանգավոր են բնակիչների համար: Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ կռունկը  սեփականատեր ունի: Հողը, ճիշտ, է,  պատկանում է Հրազդանի քաղաքապետարանին, բայց կռունկը սեփականատիրոջ է պատկանում կողքի կիսակառույց շինության հետ միասին: Ես երկու անգամ գրություն եմ ուղարկել ԱԻՆ՝ հարցի վերաբերյալ: Մոտս ունեմ պատճենները: Գրության պատասխանը եկել է քաղաքապետարան: Մեզ պատասխանել են, որ անցյալ շաբաթվա տվյալով իրենք գտել են սեփականատիրոջը, ով, իմ տեղեկություններով, ԱԻՆ-ում է աշխատում եւ ասել են մեզ, որ շուտով պետք է գա տերը ու մոնտաժի կռունկը: Մենք էլ սպասում ենք, քաղաքապետի հանձնարարականով ամեն ինչ անում ենք, որ ժամանակին հարցին լուծում տրվի»,-նշեց Ավետիք Հովհաննիսյանը:

Ինգա Հայրիյան

Տպել
Ամենաշատ