Սիրիայի շուրջ Աստանայում միջազգային հանդիպումը նախնական տվյալներով կարող է տեղի ունենալ սեպտեմբերի կեսերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Քայրաթ Աբդրահմանովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ըստ ռուսական կողմից ստացած տեղեկության՝ հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, մինչեւ օգոստոսի վերջ մտադիր են փորձագետների մակարդակով տեխնիկական հանդիպում անցկացնել, որի ժամանակ կորոշվեն օրակարգը եւ հերթական հանդիպման հստակ ժամկետները՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի շրջանակում»,-նշել է Աբդրահմանովը։
Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ հերթական հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 4-5-ը։