Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից օգոստոսի 24-ին նետված 20-ամյա աղջիկը մահացել է:
«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ աղջիկը մահացել է երեկ ժամը 21:00-ի սահմաններում:
Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից եւ տեղափոխվել հիվանդանոց: