News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու հարցում գլավոր դերը խաղացել է Իսրայելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, դեռեւս 2016-ի դեկտեմբերի 20-ից հետո, երբ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իսրայելը, որոնց քաղաքացի է Լապշինը, բավականին զգուշավոր պահվածք էին որդեգրել. «Կարծում եմ՝ բոլորը հիշում են, թե ինչպես էր Լապշինի կինն ասում, որ հյուպատոսի հետ հանդիպում տեղի չի ունենում: Կարծում եմ՝ պատճառը հետեւյալն էր. ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իսրայելը հույս ունեին, որ խնդիրն այլ կերպ կլուծվի: Իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Ալիեւը Լուկաշենկոյի հետ համաձայնության եկավ, եւ Լապշինն արտահանձնվեց Ադրբեջանին:

Անգամ այդ շրջանում, եթե ռուսական կողմից անհանգստության նշաններ կային, Իսրայելի կողմից դեռեւս անհանգստություն չկար: Եվ հիմնական զարգացումները եղան այն բանից հետո, երբ երկու երկրներն էլ հասկացան, որ Ալիեւը չի բավարարվում Լապշինի մեղայականով, որ չի իմացել, որ Ադրբեջանի օրենք է խախտում եւ այլն, եւ այդ զղջագիրը ստանալուց հետո էլ նրան ազատազրկման դատապարտեցին Բաքվում»:

Վերլուծաբանի ներկայացմամբ, դրանից հետո սկսվեցին արդեն լարվածության նշաններ իր հայտ գալ ռուս-ադրբեջանական եւ իսրայելա-ադրբեջանական հարթության մեջ. «Ըստ որում՝ ռուս-ադրբեջանական հարթության մեջ ուշագրավ էր, մասնավորապես, ադրբեջանցիների ռուսական կազմակերպության գործունեության արգելումը Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից, այնուհետեւ հետաքրքիր ուղերձափոխանակում տեղի ունեցավ Մոսկվայի եւ Բաքվի՝ հատկապես իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցների միջոցով: Ռուսաստանի խնդիրը միայն Լապշինը չէր: Բաքվում Ռուսաստանի նաեւ այլ քաղաքացիներ կան, այդ թվում՝ ծագումով հայ, որոնք նույնպես քրեական հոդվածներով մեղադրվում են:

Ադրբեջանն անընդհատ հասկացնում էր, որ եթե Ռուսաստանն ուզում է նրանց խնդիրը լուծել, ապա Մոսկվան պարտավոր է Հայաստանի վրա ճնշում գործադրել եւ քարվաճառյան դիվերսանտներին ազատ արձակել, բայց ի վերջո, ռուս-ադրբեջանական այդ գործարքն էլ չկայացավ»:

Իսկ ահա Իսրայելի միջամտությունը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, թերեւս արդյունք տվեց. «Այդ նույն շրջանում ի հայտ եկավ դրոնների պատմությունն իսրայելա-ադրբեջանական առանցքով: Այստեղ արժե հիշատակել, որ Իսրայելը բավական հեռուն գնացող քայլերի դիմեց, այդ թվում՝ իսրայելական թերթում հրապարակելով Ալիեւի ընտանիքի բիզնես գործարքների մասին տեղեկություններ, այնուհետեւ հետաքննություն սկսելով դրոնների հետ կապված, բանը հասցնելով նույնիսկ նրան, որ «Աէրոնավտիկուս» ընկերությանը զրկեցին լիցենզիայից: Ես կարծում եմ, որ Բաքվում հրաշալի հասկանում էին, որ այս երկու առանցքներում Ալիեւը չի կարողանում խնդիրները լուծել այնպես, ինչպես ուզում է: Եվ ավելին, դրանից արդեն տուժում են իր հարաբերություններն այդ երկու կենտրոնների հետ, իսկ լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլեւ ավելանալու միտում ուներ: Արդյունքում Ալիեւը ստիպված եղավ միակողմանի այդ քայլը կատարել, որպեսզի հետագայում երկու առանցքներում էլ չունենա լարվածության աճ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներելու մասին հրաման է ստորագրել:

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սեւ ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու եւ Լապշինին հանձնելու մասին: Բաքվի դատարանը Լապշինին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ