Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պնդում է, որ իրենից հափշտակված անձնագիրը Ուկրաինայի նախագահի աշխատասենյակում է։
«Ես հաստատ գիտեմ, որ իմ անձնագիրն այժմ Ուկրաինայի նախագահի աշխատասենյակում է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ուկրաինացի իրավապահները լեհ-ուկրաինական սահմանին հափշտակել են իր անձնագիրը։